
«Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-ասաց Բաղրամյանը:


















































