Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ Սաֆարովի էքստրադիցիայի հիմքերի վերաբերյալ

Օգոստոս 31,2012 17:55

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի որոշումը, ասաց․ – «Գլխավոր դատախազությունը հանդես կգա հարցմամբ՝ պարզելու, թե Հունգարիայի համապատասխան պետական մարմինը՝ Արդարադատության նախարարությունը ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ պայմաններով է իրականացրել այդ դատապարտյալի հանձնումը»։

Գլխավոր դատախազի խոսնակի փոխանցմամբ՝ այս հարցերի պատասխանը ստանալուց հետո նոր հայտնի կլինեն հետագա քայլերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031