
Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը բնակվում է Սարի թաղում, իսկ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ամուսինը` 29-ամյա Սասուն Սաֆարյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դպրոցի բակում հավաքվածները պատմել են, որ Ս. Հովհաննիսյանը երեխային բերել է դպրոց` սեպտեմբերի 1-ի առթիվ, և որոշ ժամանակ անց լսել են ձայներ և նկատել են, որ ինչ որ երիտասարդ հարվածել է այդ կնոջը:
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հետաքննություն է սկսվել:


















































