
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, նա հայտնել է այն կարծիքը, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի դրան, իսկ «Հայաստանը եւ Արցախը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը, գրավեն միջազգային հանրության ուշադրությունը եւ մաքսիմում արդյունք ստանան»։
Այսօրվա իրողություններից ելնելով ենթադրվո՞ւմ է հայկական կողմի դիրքորոշման փոփոխություն հարցին ի պատասխան նա պատասխանել է, որ անիմաստ է փոխել դիրքորոշումը. «Բոլորին հայտնի է այն՝ մենք ձգտում ենք անկախության եւ մինչեւ վերջ ձգտելու ենք դրան։ Ուրիշ բան է, որ Հայաստանը եւ Արցախը կարող են շատ ավելի խիստ մոտեցումներ դրսեւորել Ադրբեջանի հանդեպ, ոչ թե բանակցային սկզբունքների տեսանկյունից, այլ, ընդհանրապես, այս պահին գտնում եմ, որ բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է»։
Karabakh-open.info


















































