Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լրջորեն վատթարացմամբ՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ

Սեպտեմբեր 05,2012 17:33

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտարարություն է տարածել  Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնելու և այդ երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու որոշման կապակցությամբ: Ըստ ԵԽ մամուլի տարածած հաղորդագրության՝ պրն Մինյոնն ասել է. ««Միանում եմ Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության «փառաբանման» միջազգային դատապարտմանը, հանցագործության, որի համար նա դատապարտվել էր ԵԽ անդամ պետության դատարանի կողմից: Նրա ազատ արձակումն անընդունելի է և ես ծայրաստիճան հիասթափված եմ այս հարցում ԵԽ իրավական գործիքների անօրինական կիրառման փաստի առնչությամբ»:

«Այս սկանդալային ներումը մեծ բացասական հետևանքներ է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, միաժամանակ վտանգի է  ենթարկում տարածաշրջանի կայունությունը: Կոչ եմ անում ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի սահմանած սկզբունքների ու իդեալների համաձայն», – ասված է ԵԽԽՎ նախագահի հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930