Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում Ուզբակստանի նկատմամբ 3:1 հաշվով տարած համոզիչ հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 13,0 միավորով Չինաստանի հետ բաժանում է 2-3րդ տեղերը եւ շարունակում է պայքարը հաղթողի կոչման համար: Այսօր մեր տղաների քառյակը հանդիպելու է Գերմանիայի հետ:
Մեր աղջիկները նույն հաշվով Ռումինիային պարտության մատնելուց հետո շարունակեցին վերելքը մրցաշարային աղյուսակում եւ թիմային 12,0 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Այսօր Հայաստանի կանանց ընտրանին ուժերը չափելու է Իրանի հետ, որը իններորդ տուրից առաջ 17-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: