Իսպանական AS-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուրն այս ամռանը Կրիշտիանու Ռոնալդուի համար 200 միլիոն եվրո է առաջարկել Մադրիդի «Ռեալին», որն արքայական ակումբը մերժել է: Սակայն շեյխը չի հրաժարվում պորտուգալացի հարձակվողին ձեռք բերելու մտադրությունից եւ պատրաստ է անձամբ նրան տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով երկարաժամկետ պայմանագիր առաջարկել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: