
«Ես որևիցե խնդիր չունեմ երկու կուսակցությունների հետ, հարգում եմ երկու կուսակցություններին, երկրի նախագահին, բայց գտնում եմ, որ, ի վերջո, ճնշում չի կարելի գործածել ընտրողների վրա: Ինչո՞ւ , որովհետեւ, ի վերջո այդ երկու կուսակցություններն ունեն ընդամենը 5 հազար կամ ամենաշատը երևի 6 հազար կուսակցության անդամներ, և իրենց զանգվածը` իրենց համախոհներով, ասենք, թող անցնի 10 հազարից, բայց մենք քաղաքում ունենք 125 հազար ընտրող: Փաստորեն, եթե ժողովուրդը գնա, իր ընտրությունը կատարի, ապա էնտեղ 50-60 հազար մարդ մի այլ մարդու` ինձ կամ մի այլ թեկնածուի կտա իր ձայնը: Եվ շատ հավանական է, որ այդպես էլ տեղի ունենա, որովհետև ժողովուրդը ինքն է որոշում իր ճակատագիրը: Եվ բռնանալ ազգաբնակչության կարծիքի վրա, դա սխալ է: Ի վերջո հանրապետության նախագահը պետք է լինի բոլոր կուսակցությունների և բոլոր անձների համար համար հավասար դիրքորոշում ունեցող: Իմ կարծիքով , վերջին պահին դա ասել պետք չէր: Եթե հանրապետության նախագահն ասեր որ` այո , մենք պաշտպանում ենք այս թեկնածուին , բայց ի վերջո, ժողովուրդ, դուք եք ընտրում, ձեր ընտրության խնդիրն է, և մենք կպայքարենք, որպեսզի արդար և ազնիվ ընտրություններ լինեն, դա ավելի ճիշտ կլիներ», -կարծում է թեկնածուն:
Ըստ Սպարտակ Պետրոսյանի, քաղաքակիրթ աշխարհի կանոնները թելադրում են, որ որոշ պաշտոնների ղեկավարներ պաշտոնը ստանձնելուն պես դադարեցնեն կուսակացական գործունեությունը: « Ոչ միայն խոսքս վերաբերում է հանրապետության առաջին դեմքին, այլ ներքին գործերի նախարարին. կան այդպիսի պաշտոններ, որտեղ պետք է ազատ, անկախ մարդիկ լինեն, նրանք թող դուրս չգան կուսակցության շարքերից, այլ ժամակավորապես դադարեցնեն անդամակցությունը, չզբաղվեն այդ կուսակցության խնդիրներով: Ի վերջո նրանք պիտի կարողանան ոչ թե մի կուսակցության շահերը պաշտպանել, այլ ընդհանրապես ազգաբնակչության»,- ասում է պարոն Պետրոսյանը:
Նա, որպես նախկին պաշտոնյա, կարծում է, որ ղեկավարը պետք է այնպիսի լինի, որը հավասար վերաբերմունք ունենա ու կարողանա առանց կաշկանդվելու շփվել թե մտավորականի, թե գողականի, թե բանվորի և թե մաքրողի հետ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































