
Օրերս Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդպես կարծում Շիրակի մարզպետը, ինչ-որ բան գիտի՞, որին ի պատասխան թեկնածուն հակադարձեց. «Ես բազմիցս անդրադարձել եմ սրան, ես գտնում եմ, որ ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու: Բնական է, երբ որ ես առաջադրվել եմ, ես որևէ մեկին` բացի էն մարմնից, էն կառույցից, որը ինձ առաջադրել է, հաշվետու չեմ, թե ինչի՞ եմ առաջադրվել, կա՞ն ձայները, թե՞ չկան: Ես չգիտեմ, ի՞նչ վերլուծություների արդյունքում մարդիկ կարող են ասել էս անձը կամ էն անձը ձայն ունի, թե չէ, էսօր ես մի բան գիտեմ, ձայնի առումով ավելի լուրջ քվեներ ես ունեմ, քան Սամվել Բալասանյանը, որին փորձում են ուռճացնել: Կան մտածված քայլեր, որոնք ես ցույց չեմ տալիս, կան մարդիկ, որոնք չեն երևում, և էդ անակնկալը լինելու է բոլորի համար: Լավ հասկանալով պետական համակարգը` որևէ մեկի համար խնդիրներ չեմ առաջացնելու, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը վերջնական իր որոշումը կկայացնի: Ինչքանով ես կունենամ քվեներ, եթե կունենամ քվեներ, բնական է` ես ճիշտ դուրս կգամ ու իմ կուսակցությունը, որ ինձ առաջադրել է, չեմ ունենա` պարոն Գիզիրյանը ճիշտ դուրս կգա: Ի՞նչ ասեմ, մեր ճիշտ ու սխալ լինելը կորոշվի ամսի 10-ին »:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































