Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն պարզաբանում է Գյումրիից ստացված ահազանգերը

Սեպտեմբեր 09,2012 11:19

Այսօր`սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 481 համայնքներում սկսվել են ՏԻՄ ընտրություններ:

Արդեն ահազանգ կա Գյումրիից: Asparez.am-ի տարածած տեղեկությունների համաձայն, Գյումրիի տեղամասերից ահազանգ է ստացվել, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով սկսել կնքել անձնագրերը:

Ահազանգ է ստացվել նաեւ Գյումրիի 34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց), թե տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված ջահելությունը բոլոր մտնողներին կոչ է անում քվեարկել ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի վստահված անձինք առայժմ բանավոր բողոքով դիմել են հանձնաժողովի նախագահին:

Այս ահազանգերի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Aravot.am-ին պարզաբանեցին. «Հայաստանի տարածքում մի քանի տեղամասերում նման խնդիր եղել է, եզակի դեպքեր են, բայց այն շատ արագ լուծվել է՝ ավելացվել են սովորական թանաք»:

Իսկ ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին քվեարկելու քարոզչության դեպքի մասով ԿԸՀ-ից ասացին, որ դրա մասին համապատասխան մարմինները տեղեկացվել են, ու կարգի պահպանման աշխատանքներ են տարվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930