Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրում այսօր Հունգարիայի եւ Հայաստանի առաջատարները՝ գրոսմայստերներ Պետեր Լեկոն եւ Լեւոն Արոնյանը 30-րդ քայլում ոչ-ոքի խաղացին: Հայ գրոսմայստերը խաղում էր սեւերով: Առայժմ երկու ոչ ոքի է արել նաեւ չեմպիոնության պայքարում մեր գլխավոր մրցակիցներից Ռուսաստանի ընտրանին: Գերմանիայի հետ մրցամարտում կեսական միավոր վաստակել են Ալեքսանդր Գրիշչուկը եւ Դմիտրի Յակովենկոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: