
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել էր, որ հենց ինքն է առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Այս առնչությամբ Կարինե Աճեմյանը վստահեցրեց, որ Սամվել Բալասանյանը պարզապես չի կարող հերքել այդ գործում նախագահի մասնակցությունն ու ներդրումը, քանի որ նա ինքը հաստատել է, որ մինչ այդ հանդիպում է ունեցել նախագահի հետ եւ զրուցել նրա հետ այդ թեմայով: Ինչ վերաբերում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի որակմանը, որ դա «ապտակ էր Սերժ Սարգսյանին», Կարինե Աճեմյանի դիտարկմամբ՝ «Ծայրահեղ մոտեցում է: Մենք Սամվել Բալասանյանի խոսքերի մեջ ոչ մի արտառոց բան չենք տեսնում: Եվ անհերքելի է, որ ՀՀԿ-ն նպաստեց, որ Սամվել Բալասանյանը դառնա քաղաքապետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































