
Ինչ վերաբերում է գինուն, ապա պարոն Հարությունյանի մեկնաբանմամբ`այն մշակութային խմիչք է, գինին` արվեստ է, գինին հոգեւոր դաշտում է:
Իսկ թե ե՞րբ հայերը հրաժարվեցին գինուց, մասնագետն այսպես ներկայացրեց պատմությունը. «Գինուց հրաժարվեցին 15-րդ դարում, Իսլամն այստեղ իշխեց եւ արգելեց, հետո Ցարական Ռուսաստանն ասաց` հայե’ր, ավելի լավ է դուք օղի արտադրեք, որովհետեւ ձեզ մոտ ունեք ռուսական մեծ կոնտինգենտ եւ ձեզ մոտ օղին շատ լավ կսպառվի եւ օղու տեխնոլոգիան մտավ Հայաստան: Հետո փոխվեց կոնյակի, որովհետեւ օղուց կոնյակ կես քայլ է: Կոնյակն ու օղին ստվերային շատ մեծ բաղադրիչ են պարունակում: Խորհրդային տարիներին կոնյակի եւ օղու ստվերային այդ բաղադիչը հասնում էր տարեկան 300 միլիոն ռուբլու, եւ քանի որ Հայաստանը շատ է սիրում փող աշխատել, ամբողջությամբ նվիրվեց այդ գործին: Կարող եմ ասել, որ գինու արտադրությունում 96%-ը բաժին էր ընկնում պորտֆեյնին, եւ ոչ որակյալին: Սա է պատճառը, որ մեր ժողովրդին, վերջին 150 տարիներին զրկել են լավ գինի ունենալուց եւ դրա պատճառով սկսել են օղի օգտագործել: Պատմական հիմքերը շատ մեծ են: Սրան էլ գումարած այն, որ հայրենական պատերազմից վերադարձան 600 հազար երիտասարդ ու միջին տարիքի հայ տղամարդիկ, որոնք 5 տարի դաստիարակվել էին 50 գրամ օղու վրա, իրենք օղու մշակույթ մտցրեցին` սկսեցին տոտալ օղի արտադրել»:
Պարոն Հարությունյանը նկատեց նաեւ, որ անգամ թեթեւ հույս էլ չկա, որ մեզանում մշակույթը կփոխվի եւ կսկսենք գնահատել գինին. «Գենետիկական շեղում կա, որը թույլ չի տալիս անցնել գինու: Սա ընդհանուր կրթական, մշակութային եւ հոգեւոր դաստիարակության խնդիր է: Եթե պետությունն այսօր ոչ գինին եւ ոչ էլ խաղողը պրիարիտետ չի համարում, էլ ի՞նչ եք ուզում:
Կարդացեք նաև
Մի կողմից փաստում են մեզ, որ ցորենը ստրատեգիական կարեւորության մթերք է, որ ընդամենը 40%-ով ենք բավարարվում, եւ մյուս կողմից էլ աչք է փակվում, որ ցորենը գնում է դեպի օղի եւ կոնյակ: Էդ պետությունից սպասում եք հոգեւոր հեղափոխությա՞ն` մշակութային դաշտում, իհարկե` ոչ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































