Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավարի կողմից անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ

Սեպտեմբեր 11,2012 23:53

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:  Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` «Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» վերնագրով: Ըստ  հոդվածագրի` նշված համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի  հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությամբ՝ սեպտեմբերի 10-ին տվյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու եւ բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն իրականացնելու հանձնարարությամբ:

Բացի այդ,  Ա. Ղուկասյանի կողմից նույն համայնքի մեկ այլ անչափահասի` Ա. Պ.-ին բռնաբարելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ներգրավվել է նոր մեղադրող: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մեղադրանքի պաշտպանությանը դատարանում կմասնակցի նաեւ Վայոց Ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանը:

Միաժամանակ դատարանից պահանջվել են տվյալ քրեական գործով դատաքննության նյութերի պատճեները, իսկ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնից` Ա. Մ.-ի նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցված նոր քրեական գործով համատեղ ընթացք տալու համար:

Բացի այդ՝ հանձնարարվել է գործով նոր ներգրավված դատախազին քրեական գործով հաջորդ դատական նիստին հանդես գալ դատաքննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309 պրիմ հոդվածով սահմանված կարգով,  երկու ամսով հետաձգելու մասին միջնորդությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930