Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Ռուբեն Հայրապետյանին առաջարկել է առայժմ իրեն զսպե՞լ

Սեպտեմբեր 14,2012 11:11

 

«Չեմ կարող ասել, թե օրենքը ինչպես է ձեւակերպում այդ խնդիրը, բայց ես մի քիչ ավելի անհանգստացա, որովհետեւ մարդը շատ հստակ է ասում ե՛ւ ձեւերի ե՛ւ ծավալների մասին: Եթե սա հանցակազմ չի պարունակում, ուրեմն մնում է ենթադրել, որ հանցակազմն այն է, որ գան ու Վահե Ավետյանի վիճակում գտնեն, այդ դեպքում երեւի հանցակազմ կլինի»,- Aravot.am-ի զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցում իրենց ուղղված սպառնալիքներին վերաբերող Ոստիկանության պատասխանին:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունից պարոն Հայրապետյանի սպառնալիքների վերաբերյալ lurer.com-ին պարզաբանել էին, որ քրեական իրավունքի տեսանկյունից սպառնալիքը պետք է լինի կոնկրետ , իսկ այն իրականացնելու վտանգը՝ իրական, իսկ հանցակազմը բացակայում է բոլոր այն դեպքերում, երբ սպառնալիքները հնչեցվում են անորոշ կոնֆլիկտի ընթացքում , զայրույթի պահին եւ չունեն կոնկրետ հասցեատերեր: «Ընդհանրապես ես սովոր եմ, որ Ռուբեն Հայրապետյանի սպառնալիքները բավական ինտենսիվ նաեւ գործող են, եթե ինքը ուղղակի վախեցնում է, լավ վախեցած ենք: Բայց, անկեղծ ասած, ներսում ենթադրություն ունեմ, որ քննչական մարմինը կամ ոստիկանությունը հավանաբար իր հետ զրուցել են եւ առաջարկել առայժմ որոշ չափով զսպվածություն ցուցաբերել»,- շարունակեց տիկին Խառատյանը՝ պնդելով, որ Վահե Ավետյանի գործով հետեւողական են լինելու ու փորձելու են ազդել դատարանի վրա, որ վերականգնվի հասարակության վստահությունը արդարադատության հանդեպ , ու դատարանը պատասխանատվություն զգա հասարակության առջեւ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930