Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգայնագետ . Արցախը մեր անբաժան մասնիկն է

Սեպտեմբեր 15,2012 21:30

Այսօր «Հայազն» միությունը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ կազմակերպել էր ցույց: Պահանջում էին, որ Արցախը ճանաչվի Հայաստանի Հանրապետության մարզ: Նախ հնչեց ՀՀ օրհներգը, ապա ներկաներին ողջունեցին բանախոսները: Նրանցից մեկն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը սխալ է, եւ օր առաջ պետք է Արցախը  միավորել Հայաստանին: Իր խոսքով, 20 տարի է, ինչ ունենք այդ խնդիրը: Շատ պաշտոնյաներ են փորձել լուծել դա, բայց` ապարդյուն:

Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը  լսել է, որ ասում են`ԼՂ-ի անկախության ճանաչումը նպատակահարմար է, ինչպես ինքն ասաց` քիչ է մնում ասեն մեկ ժամից պատերազմ է սկսվելու. «Օրեր առաջ Ալիեւն ասաց, որ ինքը երբեք չի համակերպվի հայկական երկու պետությունների գոյության հետ: Նպատակահարմար է, որովհետեւ մեր վրայից ծանր բեռ ենք իջեցնում, բայց փոխարենը գցում ենք մեր համաերկրացիների` արցախցիների վրա: Դա անընդունելի է եւ անհեռանկարային:  Բոլորս էլ գիտենք, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցնել: Ի՞նչ պաշարներով դա պետք է արվի: Ասում են, ունի լայն ինքնավարություն, իսկ ով ասեց, որ մենք ցանկանում ենք խլել այն, հակառակը, այն կօգնի նոր Հայաստանի ստեղծմանը: ՄԵնք չենք ցանկանում խլել, ցանկանում ենք տալ»:
«Երբ աշակերտները Հիսուսին հարցնում են, թե վերջը ինչ է լինելու, Հիսուսը պատասխանել է` իսկ դուք բացել եք սկիզբը, այնպես որ, հայեր ջան, եկեք բացենք սկիզբը: Այսօր Արցախյան հարցերը շատերի համար դարձել է բեռ:  Լուծումը սա է. պետք է վերջնականապես միացվի Հայաստանին, այն մեր անբաժան մասնիկն է»,- ասում է միջազգայնագետ Եդգար Էլբակյանը:
Հրամանատար Արկադի Կարապետյանն էլ հիշում է, որ ամեն տասը տարին մեկ ալիք էր բարձրացվում, որպեսզի Արցախը միանա Հայաստանին. «Մենք միշտ Արցախը  դիտել ենք,  որպես մեր անբաժան մասնիկ, ոչ մեկը չի պատկերացրել, որ խոսելու են անկախության մասին»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930