Ճանաչված դերասան Միխայիլ Բոյարսկին Ռուսաստանի պրեմիեր լիգայի՝ «Թերեք»-«Զենիթ» հանդիպումից առաջ «սպառնացել» էր, որ եթե պետերբուրգյան ակումբը պարտվի, կսափրի բեղերը եւ լայնեզր գլխարկը դեն կշպրտի: Ու «Զենիթը» պարտվեց: Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն էլ իր միկրոբլոգում դերասանին հորդորել է հրաժարվել այդ մտքից: «Քանի որ ճանաչված դերասանին դժվար է պատկերացնել առանց բեղերի եւ լայնեզր գլխարկի, խնդրում ենք նրան նման բան չանել», – գրել է Կադիրովը «Twitter»-ում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: