Ուկրաինահայ մերկապարուհի և երգչուհի Varda-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) Twitter-ի իր էջում հայտնել է , որ ավարտվել են «Հայաստան» տեսահոլովակի նկարահանումները:
«Հայաստան» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման աշխատանքները տարվել են Մոսկվայում: Վարդայից բացի, հանդես են եկել նաև հայկական ծագում ունեցող այնպիսի անուններ, ինչպիսիք են Դմիտրի Խառատյանը, Բեդրոս Կիրկորովը, Զառան, Ավրաամ Ռուսոն, Եվա Ռիվասը, Ալեքսեյ Չումակովը և այլք:
Պաշտոնապես երգը որակվում է «խորը, հայրենասիրական, հոգեթով»:
Դրանում արտիստները Հայաստանն անվանում են «հոյակապ, հինավուրց, սիրելի…» և նկարագրում, թե ինչպես են հոգով հպվում Արարատին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: