Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառեց, որ ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ թեկնածու Ռոբերտ Քոչարյանին

Սեպտեմբեր 17,2012 17:40

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը բացառում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը կսատարի ԲՀԿ թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն՝ ՀԱԿ-ի թեկնածուին: «Եվ ընդհանրապես բացառում եմ`  գան համաձայնության այս հարցով: Կարծում եմ, եթե անգամ իրականությանը համապատասխանում են այդ լուրերը, որ բանակցություններ են գնում նախագահի թեկնածուի շուրջ, ապա միանգամայն այլ մարդու` այլ թեկնածուի, ոչ Ռոբերտ Քոչարյանի: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ մեռած   է: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանը առաջադրվի  եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը սատարի, դա չի կարող տեղի ունենալ»,- հավելեց պարոն Սաֆարյանը` անդրադառնալով ՀԱԿ- ԲՀԿ միասնական թեկնածուի` Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրման մասին լուրերին:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության  մասին Ռուբեն Հայրապետյանի ակնարկներն էլ` ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում, ըստ պարոն Սաֆարյանի,  միայն Հայրապետյանի ցանկությունը չէր. «Այն, ինչի մասին նա խոսում է, հաստատ միայն իր ցանկությամբ չէր խոսում, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը նրան պիտի ստիպեր խոսել իր հետ կապված հարցերից, բայց ոչ Հայաստանի նախագահների ունեցած հարաբերություններից: Ստվերային  բանակցություններ ՀԱԿ-ԲՀԿ միջեւ  հնարավոր են, որովհետեւ նրանց համագործակցությունը շարունակվում է ու դրա մասին հայտարարել են իրենք, եթե ՀԱԿ-ը գնահատական չի տալիս, որ ինքը սխալ է վարվել , դա նշանակում է, որ շարունակվում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930