
Ի դեպ, Գյումրու նորընտիր քաղաքապետը, ի նշան հետագա համագործակցության, հրավիրել է նաև Արթիկի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին: Պարոն Բալասանյանը բնականաբար չի անտեսել նաև իրեն սատարած ԲՀԿ-ականներին, օրինակ` Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Զաքարյանին: Սակայն հետաքրքիրն այն է , որ քաղաքական խնջույքին Գյումրիից ընտրված ԱԺ ոչ մի պատգամավոր չի մասնակցել. ոչ ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանն ու Աշոտ Աղաբաբյանը, ոչ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, և առավել ևս ոչ էլ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նրանք, ինչպես հայտնի է, Սամվել Բալասանյանին տարբեր պատճառներով չեն սատարել:
Մենք Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ պատգամավորները չեն հրավիրվել, որին ի պատասխան նա ասաց. «Պարոն Բալասանյանը ընտրություններից հետո մշտապես շնորհավորանքներ ու հյուրեր է ընդունել, և եթե ինչ-որ մեկը մեկ միջոցառման չի մասնակցել, ապա այդ անձը մասնակցել է մեկ այլ միջոցառման, այցելել է, շնորհավորել է, այնպես որ` ոչ մի տարօրինակ բան չկա , ամեն ինչ նորմալ է»:
Նշենք, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս այդ օրը Շիրակի մարզում չլինելու պատճառով խնջույքին չի մասնակցել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































