
Այսպիսով Սաֆարովը դարձավ, փաստորեն, փախստական սեփական երկրում, եւ ասացեք խնդրեմ, մի՞թե ազգային հերոսին արգելում են երեւալ, քայլել ուղղակի Բաքվի փողոցներով, զրուցել «ադրբեջանցի հանդուրժող ու հյուրընկալ» մարդկանց հետ…
Շատ է խոսվում, որ սա հայկական ձեռքերում կարեւոր հաղթաթուղթ է բանակցությունների սեղանի շուրջը: Սակայն, նախ եւ առաջ այդ բանակցությունները դեռ պետք է շարունակվեն, իսկ սրա համար անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը: Հայկական կողմը, վերստին ապացուցելով հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ցանկությունը, Սաֆարովի արտահանձնման խիստ լարված ժամանակահատվածում էլ հայտարարեց, թե ինքը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանում ընթացող բանակցությունները շարունակելու մտքին: Բաքուն այս մասին այս կարեւոր, եթե ոչ բեկումնային փուլում դեռ չի արտահայտվել: Միանշանակ պնդել, թե Ադրբեջանը այսպիսով չի ցանկանում բանակցությունների շարունակումը, չենք կարող, քանի որ խնդիրը այնքան դա չէ, որքան որ Բաքուն այսօր լուրջ գործողությունների պլան է մշակում, թե այլեւս ինչպես պահի իրեն բանակցությունների սեղանի շուրջն ու ամենակարեւորը` ինչպես չեզոքացնի հայկական կողմերին իր իսկ տված հաղթաթուղթը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազգ»


















































