Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի ասում, թե սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներ: Պարոն Սաքունցը Aravot.am-ին ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողով ու առաջիկայում էլ ընտրախախտումները մանրամասն կներկայացնեն իրենց զեկույցում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: