
Նշենք, որ այդ տեխնիկան նախատեսված է մեծ տարիք ունեցող ծառերն առանց արմատային փունջը վնասելու`արմատախիլ անելով, այլ տարածքում տնկելու համար։ Ու արդյունքում ՝ մեկ երկու օրվա ընթացքում ամայի տարածքը կարող է վերածվել կանաչապատ գոտու։
Ի դեպ, այդ բավականին թանկարժեք տեխնիկան ձեռք է բերվել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` Երեւանի քաղաքապետարանի կողմից։
Կարդացեք նաև
Aravot.am-ը տեղեկացավ, ո 816 LU 01 պետհամարանիշի այս մեքենան իսկապես գրանցված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում: Մեր հարցին ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից հայտնեցին. «Երեւանի քաղաքապետարանին պատկանող ծառերի տեղահանման մեքենան տեղափոխվել է Գեղարքունիքի մարզ՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում փորձի կարգով լճի մակարդակի բարձացմանը խոչընդոտ հանդիսացող ծառերի տեղահանման նպատակով: Մեքենան շահագործումից դուրս է եկել մեխանիզմի փչացման պատճառով, որի համար «Հարսնաքար» համալիրի ղեկավարությանը խնդրել ենք ի պահ թողնել մինչեւ տվյալ մասը փոխարինվի նորով, որի հայթաթմամբ ներկայումս զբաղված ենք եւ մոտ օրերս այն կտեղափոխվի Երեւան»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ




















































