Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Զ. Սարգսյանը մեկնում է ԱՄՆ

Սեպտեմբեր 21,2012 13:49

Նախօրեին  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, Եղվարդում հանդիպում են ունեցել կուսակցական ակտիվի հետ: Հանդիպումը բավականին մարդաշատ է եղել: Կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին ուրախացրել է հատկապես այն, որ բավականին շատ թվով երիտասարդներ են ներկա գտնվել: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, խոսվել է նաեւ առաջիկա անելիքների մասին:

Aravot.am-ի հարցին` ներկուսակցական հատկապես ի՞նչ խնդիրների մասին է խոսվել եւ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի կուսակցական ղեկավարությունը, որոնց մասին ծանուցվել է ակտիվին, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ես գիտեմ` ձեզ ինչն է հետաքրքրում: Այդ մասին, համարյա թե խոսակցություն չի եղել: Համագումարին պատրաստվելու, պատգամավորների ընտրության եւ նմանատիպ ներկուսակցական հարցերն էին օրակարգում: Այնպես որ` ավելի շատ մեզ էր վերաբերվում, քան այլոց: Ճիշտ է, շատ հարցադրումներ էլ եղան այլ կուսակցությունների հետ հարաբերությունների հետ կապված, առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուն ունենալու հետ կապված, բայց, դրանք լուրջ քննարկման թեմա են, իսկ այդ օրվա խնդիրն ուրիշ էր»:

Սուրեն Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ կուսակցության համագումարի օրն էլ դեռ հստակեցված չէ:

Վաղը կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված են  պաշտոնական հանդիպումներ ԱՄՆ կառավարման տարբեր օղակների ներկայացուցիչների հետ: Նրա վերադառնալուց հետո կուսակցության ղեկավար մարմինն առավել ակտիվ հանդիպումներ, քննարկումներ կունենա մարզային կառույցներում, որից հետո էլ կորոշվի եւ համագումարի օրը, եւ մնացյալ խնդիրների հետ կապված հարցերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930