Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանում են նկարահանել ու Գյումրու «դավաճաններին» խայտառակել

Սեպտեմբեր 21,2012 20:01

Տառասխալներ անող մի քանի   երիտասարդների հետ Գյումրու ավագանու անդամ է ընտրվել նաև  հայտնի լրագրող, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով  կարծես թե գտել է ավագանու անդամներից յուրաքանչյուրի  դեմքը իր ընտրազանգվածին ցուցադրելու ձևը: Լրագրողը  խոստանում է  ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունն ու հրապարակայնությունը .  ուղիղ հեռարձակում ապահովել  տեղի հեռուստատեսություններով  ու ինտերնետով: Այս նորամուծությունը   «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ, ռեժիսոր Արթուր Հարությունյանը  մեկնաբանեց այսպես. « Եթե նախկինում ավագանու անդամները  որոշեին, որ կարելի է Ավետիք Իսահակյանի գրադարանը դարձնել ախոռ , ու կարող էին հանգիստ իրենց որոշումը ի կատար ածել, հիմա  ռիսկ չեն անի,  հիմա  նկարահանվում է, այդ պատճառով էլ ախոռի կողմնակիցները հաստատ կվախենան ձեռք բարձրացնել  ու կողմ քվեարկել,  որովհետև կցուցադրվի ու իրենք իրենց ընտրողների մոտ կխայտառակվեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930