Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի տպավորությամբ` Սերժ Սարգսյանը ծաղրել է ժողովրդին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2012 23:34

Հայաստանի անկախության 21- ամյակի առիթով ՀԱԿ-ի կազմակերպած  այսօրվա  տոնական հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` Հայաստանը  նորմալ,  արժանապատիվ պետություն դարձնելը անլուծելի խնդիր չէ, դա անելու համար 5 խնդիր է պետք լուծել. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հացի լուծումը եւ շրջափակումների վերացումը  միայն մեզնից կախված չէ:  Մեր իշխանությունները ինչպիսի քաղաքականություն էլ վարեն, պետք չէ միակողմանիորեն միայն նրանց մեղադրել. եթե անեին առավելագույնն անգամ, չէր նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, դա կախված է նաեւ արտաքին ուժերից: Բայց մյուս երկու խնդիրը՝ չգողանալը, օրինականության ապահովումը, կոռուպցիան վերացնելը կախված են մեր իշխանավորներից: Ընդամենը քաղաքական կամք է պետք այս հարցերը լուծելու համար: Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին, ես իսկապես դա համարում եմ ծաղր, պետք է  ձեռքը սեղանին խփեր ու ասեր ՝ վերջ, այսօրվանից չենք գողանում, ոչ թե չեք գողանում, բոլորս միասին՝ չենք գողանում: Եւ պիտի ասեր` այսօրվանց հաստատվում է օրինականություն եւ դա հնարավոր է անել»:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930