
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին լուրերին, նա ասաց, որ չկա ոչ մի բանակցություն, չկա համագործակցություն. «Եթե նման բան լիներ, ես տեղյակ կլինեի հաստատ: Դա վիրտուալ է, այսինքն լրագրողական աշխարհի կողմից ուռճացված թեմա: Պետք է դաշտը տաքացնեն, ես հասկանում եմ լրագրողներին: Պատվերով վերլուծություններ ու նյութեր են տպագրում, կամ մեզ են փորձում Ռոբերտ Քոչարյանով ահաբեկել կամ փորձում են մեզ փչացնել զուգահեռներ տանելով Քոչարյանի հետ: Ինչպե՞ս կարող է ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել կամ աջակցել, եթե մենք առ այսօր «մարտի 1»-ի բացահայտումը դեռ չունենք, եւ այդ արյունը Քոչարյանի վրա է: Սա չարախոսություն է, վարկաբեկում են կոնգրեսին»:
Տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք, ՀԱԿ-ԲՀԿ հարաբերութունների մասին Ռուբեն Հայրապետյանի դատողությունները հնարավո՞ր է իշխանության ներսի տրամադրություններն էին արտահայտում. «Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում ՀՀԿ-ում , նա այդ որակները չունի, որ հասկանա, թե ՀՀԿ-ում քանի թեւեր կան: Նա ինչպե՞ս կարող է գնահատել իրավիճակը եւ դեռ հետեւություն անել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մասին: Եթե լուրջ մարդիկ խոսեին ու հիմնավորված կարծիք հայտնեին, կարելի էր մտածել, բայց նման մարդկանց կարծիքը պետք է ընդամենը անտեսել եւ սեփական հետեւությունն անել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































