ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին:
Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար Ակսել Բակունցի տուն-թանգարանին անհապաղ հատկացնել 5 մլն դրամ, Արարատի մարզային գրադարանին 7 մլն դրամ և Գյումրիի գրադարանին 5 մլն դրամ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: