Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայում անցկացված ինը տուրերում վարպետներն առայժմ գրոսմայստերներից հաջող են հանդես գալիս: Մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: 5,5 միավորով երկրորդ տեղում է ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: Նույնքան միավորով առաջատարների եռյակը եզրափակում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որին հաջորդում են եւս երեք գրոսմայստերներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: