Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի մրցաշարի ավարտից երեք տուր առաջ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանն իր անվան դիմաց գրանցել է 7,0 միավոր եւ պահպանում է միանձնյա առաջատարի դերը: Նրանից կես միավոր պակաս ունեն եւ լավագույն եռյակը կազմում են ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանն ու գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը՝ 6,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: