
Նա հավելեց, որ դիմել է վարչապես Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինիս հետ հանդիպումը տապալվել է. «Դիմեցի քաղաքապետ Կարապետյանին, հետո՝ Մարգարյանին, որին Սերժ Սարգսյանն ասաց՝ «տղա ջան, այստեղ խանութ մի դիր, այս հատվածը Երեւանի թոքերն են»: Խանութները հանեցին, բայց առ այսօր «Օմեգան» շարունակում է իր ցնծագին հաղթարշավը բնակիչների դեմ: Մի երաժիշտ կա, որ միշտ ականջներին «աբալոչկա-բամբալոչկա» բարձեր է դնում, որովհետեւ այնպիսի դղրդոց է…սա ողբերգություն է: Գրողների միության ներքնահարկից պետք է հանել կեղտոտ ներքնազգեստը՝ «Օմեգա» ստրիպտիզանոցը»:
[/video]
Արտեմ Հարությունյանի խոսքով՝ ակումբ են այցելում երեսներին «պուդրի» քսած պարսիկներ. «Չար լեզուներն ասում են, որ ակումբում կան հատուկ կարմիր սենյակներ, որտեղ պարսիկներին հրամցնում են Ռուսաստանից նոր բերված կանացի ֆիգուրներ: Ես «փլեյբոյի» տեսքով մտա «Օմեգա», ասացի՝ այսօր ինչ կա ծրագրում, իրենք էլ ասացին՝ «արա, էս են գրողն ա կլյաուզնիկ»: Իջեցրին ինձ առաջին հարկ, երկու մետրոնոց ռուս եկավ եւ կիսագնդերը շարժելով՝ սկսեց իր պարը: Երեւի՝ այդ ձողի վրա պտտվելուց էներգիա են ստանում»:
Կարդացեք նաև
[/video]
Բանաստեղծին նաեւ մտահոգում է այն հարցը, որ դպրոցականներն անցնում են ակումբի կողքով եւ հայտնաբերում, որ կինը միայն գլխաշոր չի կապում, այլեւ բարեմասնություններ ունի. «Ժամանակին մերկապարուհիների նկարներով պաստառները դնում էին փողոցի մայթին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































