
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի վարժարանի տնօրեն, աստղագետ Ռոբերտ Սարգսյանի խոսքով՝ երեխաները ուզեն, թե չուզեն, պետք է սիրեն մեր երկիրն ու աստղագիտությունը.
«Համբարձումյանի մահից հետո մտորումների մեջ ընկա եւ որոշեցի իմ հնարավորությունների սահմանում, աստղաֆիզիկա առարկան Հայաստանում զարգացնել: Գրքում ներկայացված է 32 օլիմպիականների մասին տեղեկատվություն, որոնցից 25-ը մեդալակիրներ են՝ 8 ոսկե, 4 արծաթ, 13 բրոնզ: Հայտնաբերեցի նոր մեդալակիրներ եւ գործը գործ բերեց: Իմ ցանկությունն էր, որ Համբարձումյանական գաղափարները լայն տարածում գտնեն, որպեսզի կարողանան երիտասարդությանը կոչ անել դեպի աստղագիտություն»: Աստղագետը պլանավորել է տպագրել եւս մեկ գիրք, որը կկոչի «Համբարձումյանը Համբարձումյանի մասին»:
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը գրել է գրքի առաջաբանը, նա չափազանց մեծ նվիրումով է մոտեցել այդ գործին.
Կարդացեք նաև
«Գիրքը շնորհակալ աշխատանք է միջազգային օլիմպիադաներում մեր հաղթողների, ինչպես նաեւ Հայաստանում օլիմպիական շարժման եւ աստղագիտական օլիմպիադաների կայացման ու հաջողության մեջ մեծ աշխատանք կատարած մեր աստղագետների վաստակը գնահատելու տեսանկյունից»:
Գիտաշխատողի պնդմամբ գիտությունը բարոյական եւ ֆիզիկական մաշվածության մեջ է. «Գիտնականների դերը մեծ է գիտության մասսայականացման համար, մարդիկ պետք է ճանաչեն հայ գիտնականներին, միայն այդպիսով կկարողանանք հարգանքի բերել: Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում: Մեր տաղանդը մեր ուղեղում է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































