2012թ. հոկտեմբերի 1-ից 3-ը Մոսկվայում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի` Ասլանբեկ Ասլանխանովի մրցանակները վիճարկող մրցաշարում արցախցի մարզիկ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Աշոտ Դանիելյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղն ու արժանացավ ոսկե մեդալի ու գավաթի:
Հիշեցնենք, որ նույնպես արցախցի Մավրիկ Նասիբյանը արծաթե մեդալի էր արժանացել երեկ` հոկտեմբերի 1-ին մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում:
Այս գիշեր մեր պատվիրակությունը կվերադառնա Հայրենիք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: