
Իրեն 6 ամիս անհիմն կալանքի տակ պահելու խնդրով Սամվել Սուվարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելով` Պաշտպանը հայտնաբերել էրդատախազության կողմից իրականացված մի քանի խախտումներ։
Այսպես, Արթիկի բաժնի աշխատակիցները Սուվարյանին ձերբակալել և բերման են ենթարկել 2011թ. հունվարի 21-ին, սակայն միայն հինգ օր հետո «Արթիկ» ՔԿՀ-ի ժամանակավոր պետի որոշմամբ Սուվարյանը ազատվել է կալանքից, այն դեպքում, երբ կալանքի որոշում առկա չի եղել: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ դեպքում չի նախատեսում ձերբակալված անձին կասկածյալի կարգավիճակում 72 ժամից ավել անազատության մեջ պահելու հնարավորություն։
Բացի այդ, 2011թ. հուլիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ստացվել է գրություն, ըստ որի Ուկրաինայի դատախազությունը հայտնել է, որ գործի ուսումնասիրությանարդյունքում բացակայում են Սամվել Սուվարյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հիմքերը: Սակայն Սուվարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է միայն 2011թ. հուլիսի 14-ին՝ 14 օր անց։
Պաշտպանի աշխատակազմ


















































