Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները կգնդակահարե՞ն Օսկանյանին

Հոկտեմբեր 03,2012 14:50

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր անդրադառնալով Վարդան Օսկանյանի նկատմամբ ծավալված քաղաքական հետապնդումներին, ասաց, որ այս հարցը որեւէ ձեւով սխալ է իրավական հարթության մեջ քննարկելը: Նա նույնիսկ հիշեց 37 թիվը եւ այսպիսի մի պնդում արեց, թե 37 թվականին այն բոլոր գործերը, որոնցով մարդկանց բռնում եւ տանում էին Սիբիր` իրավական բնույթ ունեին, եւ երբեք որեւէ քաղաքական մեղադրանք չէր լինում, այլ ասում էին, թե սրա գրպանում սա ենք գտել, նրա գրպանում նա ենք գտել. «Աշխարհում չկա մի նախադեպ, որ մարդուն քաղաքական հոդվածով մեղադրեն, քաղաքական հակառակորդին խաղից հանելու համար իրավական մեղադրանքներ են միշտ ներկայացվում»:

Չբավարարվելով 1937 թվականի հետ զուգահեռներով, նա սահուն անցում կատարեց դեպի 1915-ը, ապա` էլ ավելի հեռու` դեպի դարերի խորքը, եւ արդյունքում կոչ արեց ինքներս մեզ գնահատել ու վերլուծել, թե ինչու է միշտ աշխարհը մեր հանդեպ անարդար վարվել: Իսկ որպեսզի նման բան էլ չլինի` պետք է հասարակությունը ոտքի կանգնի: Եվ Օսկանյանի ճակատագիրն էլ, ըստ Բոզոյանի, կախված է հասարակությունից, եթե հասարակությունը կրավորական դիրքորոշում որդեգրի, ապա իշխանությունները Օսկանյանին կարող են անգամ «գնդակահարել»:

Ըստ քաղաքագետի` Սաֆարովի դեպքերից հետո Հայաստանը լավ շանսեր ուներ Ադրբեջանի ֆոնին միջազգային հանրության աչքերին լավ տեսանկյունից երեւալու, սակայն Օսկանյանի հանդեպ հարուցած գործով մեր վարկանիշը կտրուկ կիջնի, մենք որպես «փնթի եւ գեղացիական երկիր» կդիտվենք, քանի որ միջազգային հանրությունը կմտածի, որ եթե այս երկրի տաս տարվա արտաքին գործոց նախարարը տաս տարի շարունակ փողերի լվացմամբ է զբաղվել, ուրեմն սա ոչնչով լավը չէ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031