«Նորթ շոր թայմս» թերթը գրում է, որ հինգշաբթի առավոտյան ամբոխը լցվել էր Չեսթվուդի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին, որպեսզի մասնակցեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հուղարկավորությանը, որը մահացել էր սեպտեմբերի 22-ին սրտի ինֆարկտից, 66 տարեկան հասակում:
Մինչ հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողությունը, որը տեղի ունեցավ առավոտյան ժամը 10-ին, չորեքշաբթի երեկոյան ժամը 7-ին սգո արարողություն էր կազմակերպվել սուրբ Մաքուարի եկեղեցում:
Հանգուցյալին թաղեցին Մաքուարի գերեզմանատան հայերի գերեզմանոցների ետևում՝ հատուկ հատկացված տարածքում:
Պալիոզյանին հրաժեշտ տալու էր եկել ավելի քան 600 մարդ, որոնց մեջ էին հարգարժան հյուրեր Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Հայաստանից, Հնդկաստանից և Երուսաղեմից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: