Լրահոս
Օրվա լրահոսը

Իվանիշվիլի. «Ապշում եմ, թե ինչու են հայերն այստեղ ապրում»

Հոկտեմբեր 05,2012 18:05

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բացառիկ հարցազրույց է տվել ռուսական New Times հանդեսին, որում պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ի վերջո Ֆրանսիայից վերադարձավ հայրենիք, ասել  է. – «Մենք` վրացիներս, շատ տարօրինակ ազգ ենք, շատ ենք կապված մեր հողին: Դա է մեր բնավորությունը: Տեսեք, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում: Իսկ ես պարզապես ապշում եմ` հայրենիքը կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում»:

«Գուցե ձեզ համար նման հարց ընդհանրապես գոյություն չունի», – դիմելով New Times-ի խմբագիր Եվգենիա Ալբացին` ասել է Իվանիշվիլին, հավելելով. – «Ինձ համար դա անհասկանալի է: Ես Ֆրանսիայում էի ապրում, մեկ տարի Ամերիկայում եմ ապրել, բայց երազում տեսնում էի իմ գյուղը, հողը»:

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031