Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջեց գնդապետին դատապարտել 14 տարվա ազատազրկման

Հոկտեմբեր 05,2012 19:17

Հոկտեմբերի 5-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած նիստում  զինվորական դատախազ Ներսես Միսակյանը  իր  մեղադրական ճառում դատարանից պահանջել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ  Սերգեյ Կարապետյանին  դատապարտել 14, նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման:

Սերգեյ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածներով: Զինվորական դատախազն իր մեղադրական ճառում հրաժարվել է Կարապետյանին առաջադրված  հոդվածներից մեկից  եւ նրա   ազատազրկման  ժամկետ պահանջել 5 հոդվածներով նախատեսված պատիժները մասամբ գումարելով: Երկու ամբաստանյալների պաշտպան Մամիկոն Թորոսյանի ճառը  ճառը կլինի հոկտեմբերի 16-ին:

Նշենք, որ ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, նրանց պաշտպանը դատական նախորդ նիստերից մեկում պահանջում էր կարճել քրեական գործը:

Այս  քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին, տարեմուտից մի ժամ առաջ ջերմության դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց  ահաբեկելով՝ բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել են երկրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակի պատուհանից:րա հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով` Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը մահացել է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031