Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի լրագրողները վարչապետին. «Պարոն վարչապետ, անընդհատ գալիս ու նույն ֆիլմն եք ցույց տալիս»

Հոկտեմբեր 06,2012 18:08

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս եկել էր պատմամշակութային  մեծ արժեք ներկայացնող Գյումրու մանկավարժական ինստիտուտի հին շենք` տեսնելու, թե ո՞ւր հասավ տեխնոպարկի շինարարությունը:

Նշենք, որ  Գյումրին տեխնոքաղաք դարձնելու, այստեղ  ինքնաթիռներ արտադրելու գաղափարը ի սկզբանե գիտնականներից շատերին միֆ էր թվում, ովքեր քննադատում էին, թե սա փող լվանալու մի յուրատեսակ ձև է:

Վարչապետն այսօր  մի քանի  րոպեանոց փակ խորհրդակցություն հրավիրեց   մանկավարժական ինստիտուտի հին շենքում  տեղակայված տեխնոպարկի սենյակներից մեկում, լրագրողների հետ համատեղ դիտեց տեսանյութը, որը հենց տեխնոպարկի  գովազդն էր, այնուհետ լրագրողներին  խնդրեց  իրեն մենակ թողնել մարզային իշխանությունների և կառավարության անդամների հետ: «Կարծում եմ լրագրողները տեսան, թե ինչպիսի՞ տեխնոքաղաք է  լինելու Գյումրին հաջորդ տարի», – ասաց վարչապետը: «Ամեն անգամ էլ  տեխնոպարկի մասին մի սարքած ֆիլմ նայում ենք, պարոն վարչապետ, նայում ու ասում ենք ` վա~յ , սա տեսնես Գյումրի՞ն է , ամեն անգամ գալիս, նույն ֆիլմն եք ցույց տալիս,  բայց որերորդ տարին է` ոչ մի փոփոխություն չենք տեսնում», -հակադարձեցին  լրագրողները:

Ավելի ուշ Մարալիկի սոցիալական թաղամասում տեղի ունեցած  ճեպազրույցում, վարչապետն ասաց. «Տեխնոպարկի շինարարական աշխատանքները, ի ուրախություն մեզ,  արագ տեմպերով  են ընթանում, բարձր որակով են իրականացվում, 2 ամիս ժամանակացույցից շինարարները առաջ են ընկել, և կային բազմաթիվ հարցեր, որոնք շինարարները մեր առջև էին դնում, այսօր այդ հարցերը քննարկեցինք»:

Ի դեպ, նախքան վարչապետի այցը, Տեխնոպարկի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը զարմանալի մի քանի թվեր հրապարկեց, օրինակ վերջինս հայտարարեց, որ  Գյումրիում արդեն  50-ից ավել  աշխատեղեր են ստեղծել , մի 30  էլ մինչև տարեվերջ կստեղծեն,և դրանք, ըստ  տնօրենի, ցածր վարձատրվող աշխատատեղեր չեն: Նա նաև ասաց, որ տեխնոպարկի բյուջեն կազմում է 165 միլիոն դրամ:  Գյումրին  ինքնաթիռ արտադրող քաղաք դարձնելու հետ կապված էլ , տնօրենը արդարացավ, որ  դա առեղծված է. ռուսական «Գալավնոյ»  ընկերության հետ  մինչև վերջ չկարողացան աշխատել, թեև չի կարելի ասել, թե ծրագիրը կտրականապես դադարեցրել են, այն սառեցված վիճակում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031