Այսօր Վարդան Օսկանյանն իր գրասենյակում ընդունեց Գերմանյիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի անդամ Վոլֆգանգ Բյորնսենին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, հնարավոր զարգացումները:
Գերմանացի հյուրերին հետաքրքրում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության հետ կապված խնդիրները:
Հյուրերը հետաքրքրված էին Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված վերջին իրադարձություններով, որոնց վերաբերյալ Վարդան Օսկանյանը ներկայացրեց իր մոտեցումները: Վարդան Օսկանյանի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: