Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ կռիվ սարքելու համար ֆուտբոլի Բուլղարիայի ընտրանու պաշտպան Վեսելին Մինեւին (նկարում N14 մարզաշապիկով) որակազրկել է երկու խաղով եւ տուգանել 6000 շվեյցարական ֆրանկ: Այսպիսով, Մինեւը իր երկրին չի կարողանա օգնել հոկտեմբերի 12-ին՝ Դանիայի եւ հոկտեմբերի 16-ին՝ Չեխիայի հետ կայանալիք ընտրական հանդիպումներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































