Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարողների գործն ուղարկվեց դատարան

Հոկտեմբեր 10,2012 10:37 Share

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական անփութություն դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Շախկուլյանը, աշխատելով ՀՀ արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. օգոստոսի 11-ի ԼԴ/0212/02/10 կատարողական թերթի հիման վրա քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի եւ այլ գույքերի առկայության պայմաններում բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող՝ Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա: Ընդ որում՝  7 289 000 դրամ գնահատվելու պարագայում  բնակարանը 2012թ. սեպտեմբերի 1-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացրել է ընդամենը 3 278 061 դրամով, որով էական վնաս է պատճառվել անձի օրինական շահերին՝ քաղաքացուն զրկելով բնակարանից՝  այդպիսով առաջացնելով  ծանր հետեւանքներ:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզայի բաժնի պետ  Ա.Հարությունյանը դրսեւորել է անփույթ վերաբերմունք իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը եւ պատշաճ հսկողություն չի սահմանել բաժնում հարուցված վերոհիշյալ կատարողական վարույթի գործողությունների նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Շախկուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ ՀՔԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031