«Գլոբալ գրինդ» գործակալությունը գրում է, որ Լիլիթ Ավագյանը`ամերիկյան ֆուտբոլի աստղ Ռեգի Բուշի ընկերուհին, բացի այն, որ արտաքնապես նման է Քիմ Քարդաշյանին, նրանք ընդհանուր այլ բաներ էլ ունեն: Մասնավորապես, որ նրանց երկուսի արմատները Հայաստանից են:
Լիլիթ Ավագյանը պրոֆեսիոնալ պարուհի է: Նա Հայաստանում 12 տարի պարի է գնացել, իսկ 2001թ. տեղափոխվել ԱՄՆ:
Գործակալությունը, հղում անելով «Գրինյա թելենթ»-ին, գրում է` 2008թ. Լիլիթը ԱՄՆ ազգային մրցաշարերում հաղթող է ճանաչվել և հրավիրվել էր Ավստրալիայում լատինաամերիկյան պարերի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ն ներկայացնելու:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: