Միջադեպը տեղի է ունեցել Բոլթոն քաղաքում, երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ամիր Խանը եղբոր՝ Հարունի, հետ, որը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, դուրս են եկել գիշերային ակումբից եւ նստել Ամիրի Renge Rover ավտոմեքենան: Այդ պահին նրանց ճանապարհը փակել է մեկ այլ ավտոմեքենա, որից դուրս եկած վեց տղամարդիկ փորձել են տիրել Ամիր Խանի 100 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մեքենային:
«The Sun»-ը նշում է, որ տղամարդկանցից մեկն ապտակել է Ամիրի դեմքին, սակայն անմիջապես նոկաուտի է ենթարկվել: Եղբայրները վայրկյանների ընթացքում գետնին են տապալել բոլոր հանցագործներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: