Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը իրեն գարեջրի գործարան «նվիրած» Վարդան Ղուկասյանին. «Հասկանո՞ւմ ես, համայնքապետը սեփականատեր չէ»

Հոկտեմբեր 11,2012 20:05

Այսօր  լրագրողները Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած  Սամվել  Բալասանյանից  մեկ անգամ ևս հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ գարեջրի գործարանը  իրեն նվիրել է Վարդան Ղուկասյանը: Գյումրու տոնակատարության ժամանակ նման հայտարարությամբ  էր հանդես եկել նախկին քաղաքապետ Ղուկասյանը:

«Ես էսօր եկել եմ, ասացի, որ ինձ ընտրել է այս  համայնքը, ասացի` 65 տոկոս քվե ունեմ, բայց ես երբեք չեմ մտածում, որ սեփականատերն եմ քաղաքի, ինչ-որ մեկին լավություն անեմ: Եթե դա արվում է, արվում է համապատասխան օրենսդրությամբ  և ավագանու միջոցով: Այսինքն, որ գարեջրի գործարանը փլված տրվել է, տրվել է 2000 թվականին ավագանու որոշմամբ, հիմա էդ նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ ես տվել եմ հյուրանոցի տեղ, խանութի  տեղեր, այգիներ , պուրակներ, կարող եմ ասել, չէ՞, ես քաղաքապետ եմ, բայց ես սեփականատեր չեմ: Հասկանո՞ւմ եք, համայնքապետը դա ընտրված մարդ է հասարակության կողմից, որպեսզի կարողանա այն գործառույթները իրականցնել, որը անհրաժեշտ է համայքնի  համար», -լրագրողներին լուսաբանեց նորընտիր քաղաքապետը:

Վարդան Ղուկասյանի մեծախոսությանը անդրադարձավ նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: «Մի րոպե, մի հարց ունեմ` որպես Շիրակի մարզպետ և որպես հայ քաղաքացի: Ի՞նչ է նշանակում նվիրել, «Ալեքսանդրապոլ» ասիք, թե՞ գարեջրի գործարան,  Վարդան Ղուկասյանը իր սեփական միջոցներո՞վ է նվիրել,  կա օրենք»,-իր հերթին  միջամտեց  պարոն Գիզիրյանը: « Ես 1992 թվականին արդեն եղել եմ գարեջրի գործարանի տնօրեն, մի մոռացեք դա, իսկ 99թ-ից ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր»,-մարզպետ Գիզիրյանի խոսքը շարունակեց  Սամվել Բալասանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031