Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյան. «Նախագահական ընտրություններին առանձնապես մեծ լարվածությունների ու սրացումների մի սպասեք»

Հոկտեմբեր 11,2012 20:53

Այսօր լրագրողները ՀՀԿ-ի  ու ԲՀԿ-ի համատեղ թեկնածու, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին` եթե նախագահական ընտրությունների ժամանակ այս երկու կուսակցություննեը միասնական թեկնածու չունենան ու ամեն մեկը առաջադրի իր սեփական թեկնածուին, ո՞ւմ կսատարի  Սամվել Բալասանյանը: Վերջինս խուսափեց այդ հարցին պատասխանելուց` նշելով, որ  դա կապ չունի այսօրվա իրադարձության` իր`  Գյումրու քաղաքապետ ձեռնադրվելու հետ: «Քաղաքական հարցերը, ոնց որ պարոն Ծառուկյանը  մի անգամ ասեց` էդ մասին հաջորդ դասին»,- կարճ կապեց պարոն Բալասանյանը:

Սակայն նրան  օգնության հասավ Շիրակի գեներալ մարզպետը` առաջարկելով անձամբ պատասխանել այդ հարցին: «Հիշո՞ւմ եք, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին լինելու  ու  բոլորը սպասում էին, որ մեր մարզում շատ լարված ընտրություններ են լինելու, ես ասացի` լինելու են մի քանի համայնքներ, որտեղ թեժ ընտրություններ են սպասվում, բայց լարվածություն առանձնապես չի լինելու, կգա ժամանակ, ամեն ինչ կընկնի իր հունի մեջ: Ճի՞շտ է, հիշո՞ւմ եք: Կարծում եմ այդ նույնը լինելու է նախագահական ընտրություններին, առանձնապես մեծ լարումների, սրացումների մի սպասեք, ամեն ինչ լավ է լինելու, և դա մեզ `բոլորիս  է պետք, հատկապես Հայաստանի  Հանրապետության ժողովրդին», -ասաց Աշոտ Գիզիրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031