Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. « Էլդա Գրինը մեղավոր է սույն գործում նույնքան, որքան նախաքննական մարմինը»

Հոկտեմբեր 12,2012 13:57

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 10-ի նիստում, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն անդրադառնալով հոգեբան Էլդա Գրինի կողմից կատարված Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննությանը, հայտարարեց. « Այդ փորձաքննությունն իր հիմքում հանցավոր է: Մենք առաջիկայում կմիջնորդենք , որպեսզի բերվի դատարան եւ հարցաքննվի Էլդա Գրինը եւ պատասխան տա այն հարցերին, թե նա ինչպե՞ս կարող էր որոշել Արտակ Նազարյանի հոգեվիճակը, եթե նա չգիտեր , թե ինչ է կատարվել Արտակ Նազարյանի հետ սպանությունից 6 ժամ առաջ, թե ովքեր են Արտակ Նազարյանին ծեծել եւ խոշտանգել, նվաստացրել, հայհոյե՞լ են արդյոք այդ ծեծի եւ խոշտանգման ժամանակ: Ինչպե՞ս կարող էր Էլդա Գրինը որոշել Արտակ Նազարյանի հոգեվիճակը, եթե պարզ չէ, թե սպանությունից մեկ-մեկուկես ժամ առաջ ո՞ւմ հետ , ի՞նչ առիթով , ի՞նչ եւ որտե՞ղ է խմել Արտակ Նազարյանը: Ինչպե՞ս կարող է Էդինը Գրինը որոշել Արտակ Նազարյանի հոգեվիճակը, երբ էլդա Գրինը չգիտի, թե մահվանից վայրկյաններ կամ մեկ-երկու րոպե առաջ ովքեր են ծեծել եւ խոշտանգել Նազարյանին, նվաստացրե՞լ, հայհոյե՞լ են արդյոք նրան, արդյոք այդ ծեծից եւ խոշտանգումից հետո Արտակ Նազարյանն ունեցե՞լ է ֆիզիկապես հնարավորություն ինքնուրույն շարժվելու, թե՝ ոչ: Այս բոլորը հաշվի չառնելով, կատարելով նախաքննական մարմնի պատվերը, տվել է ակնհայտ շահագրգռված մի եզրակացություն, որը բացարձակ կապ չունի իրականության հետ եւ իր հիմքում հանցավոր է: Ես իմ հարգելի գործընկերներին կխնդրեի մեղքը չգցել միայն նախաքննական մարմնի վրա, որը շահագրգռված էր կոծկել Արտակ Նազարյանի գործը: Էլդա Գրին անուն ազգանունով անձնավորությունը լրացրել, օգնել է, էապես նպաստել է այս գործով կեղծ եզրահանգման գալու եւ Արտակ Նազարյանին ինքնասպանության չհասցրած անձանց ազատությունից զրկելու հարցում: Էլդա Գրինը մեղավոր է սույն գործում նույնքան, որքան նախաքննական մարմինը»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031