Հայ Ազգային Կոնգրեսը դեռ վերջնական որոշում չի կայացրել` առաջադրել պատգամավորի թեկնածու թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում, թե` ոչ:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը, երեկ իրենք քաղխորհրդի նիստ են հրավիրել, սակայն քննարկումները դեռ շարունակվում են:
«Երբ որոշում եղավ, դուք անպայման տեղյակ կլինեք»,- ասաց Արման Մուսինյանը;
Դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով տեղի են ունենալու ընտրություններ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: