Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը, քանի որ դեռ չի վերականգնվել գրիպից: Այս մասին հայտնում է «Ի Էս ՓԻ ԷՆ սթար» լրատվականը` հղում անելով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:
Բալոտելին, որը աչքի լազերաբուժության պատճառով բաց էր թողել նաև 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերը, այսօր Պաբլո Օսվալդոյի հետ միասին Հրազդան մարզադաշտում պիտի կազմեին Իտալիայի հավաքականի հարձակման գիծը: Գրում է լրատվականն ու ավելացնում, որ Բալոտելիին կփոխարինի «Յուվենթուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջիովինկոն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: