Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մրցումային առաջին օրը մրցագոր դուրս եկած յոթ հայ մարզիկներից հինգն արժանացան մեդալների:
Նախ, բրոնզե մեդալներ նվաճեցին 75 կգ քաշային Մինաս Մադոյանն ու 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը, իսկ Ռոզա Խաչատրյանը (52 կգ), Ջիվան Ղազարյանը (48կգ) և Հովհաննես Ալեքսանյանը (60կգ) հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ: Միայն ափսոս, որ երեքն էլ պարտվեցին ու բավարարվեցին արծաթե մեդալներով:
Վաղվա` հոկտեմբերի 13-ի մրցումներում հանդես կգա ևս յոթ հայաստանցի սամբիստ: Աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 14-ին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: